Երևանի ավագանու անդամ Նատալի Սինորյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Իմ դպրոցական տարիներին
«ազատ գրաֆիկով» սովորող աշակերտներ կային ավարտական դասարանում։
Դրանք այն աշակերտներն էին, ովքեր դասի չէին գալիս, պատրաստվում էին ընդունելության քննություններին։
Նրանք բոլորը ինչ-որ ազդեցություն ունեցող մարդկանց աղջիկներ և տղաներ էին։
Նրանց մեծ մասը նկարած գնահատականներով ընդունվեց բուհեր, և միայն հիմա է երևում նրանց կարիերայի և կրթության որակը։
Հայտնի հոպարի որդի Նարեկը վերոնշյալ «ազատ գրաֆիկով» աշակերտի հավաքական կերպարն է, որի մտքի «գոհարներին» ամեն օր ականատես ենք լինում»։
