Վրաստանում ձնահյուսքի պատճառով՝ առնվազն քսան տուրիստ հայտնվել է արգելափակման մեջ։ Այս մասին հայտնում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ։ Ձնահյուսքն իջել է Վերին Սվանեթիայի շրջանում գտնվող Թեթլունդ գագաթից։ Ներկայումս իրականացվում են փրկարարական աշխատանքներ։ Հայտնի է, որ մի քանիսը կարողացել են ինքնուրույն դուրս գալ ձնահյուսքի տակից։ Հայտնի է նաեւ, որ ձյան տակից դուրս բերված տուրիստներից մեկն եղել է անգիտակից վիճակում։
