Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Տարհանման գործընթացն այս պահին էլ շարունակվում է․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նաև նշեց, որ այսօր Երևան են հասցվել նորածին երեխաներ։ Նրանք գտնվում են մասնագիտական վերահսկողության տակը, կայուն վիճակում են։
«Ստեփանակերտում պայթյունից տուժած 200-ից ավելի մարդկանց մեծ մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Պիտի հաշվի առնենք, որ բարդ ընթացքն առջևում է։ 125 աճյուն այսօր տեղափոխվել է դատաբժշկական փորձագիտական կենտրոններ, հաջորդիվ կներկայացնենք տվյալները»,- ասաց Ավանեսյանը։
