Հունվարի 12-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Պրավին Մեկալային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 9-ին Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից ստացած մարմնական վնասվածքների հետևանքով։
Այդ օրը ևս 2 հոգի, որոնցից մեկը վրաերթի էր ենթարկվել, տեղափոխվել էր հիվանդանոցներ։
Բոլոր վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են եղել:
