Հնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը բոլոր հասանելի տրանսպորտային միջոցներով, այդ թվում՝ առևտրային չվերթերով։
Այս մասին դեսպանատունը հայտարարություն է տարածել։
Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ Հնդկաստանի բոլոր քաղաքացիները և հնդկական ծագում ունեցող անձինք պետք է զգույշ լինեն, խուսափեն բողոքի ցույցերից, կապ պահպանեն Իրանում Հնդկաստանի դեսպանատան հետ և հետևեն տեղական լրատվամիջոցների տեղեկատվությանը։
