Պաշտոնական Պարզաբանում
Ես՝ Վանիկ Նիկոյանս, որպես «ԴԵՄ Եմ» քաղաքացիական շարժում ՀԿ նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ անձինք և նշված շարժումը որևէ կապ չունեն ինձ հետ և չեն ներկայացնում մեր կազմակերպության դիրքորոշումը, գործունեությունը կամ գաղափարները։
Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ ինձ ահազանգում են՝ կապված որոշ անձանց և նախաձեռնությունների գործողությունների հետ, որոնք փորձ են անում ներկայանալ մեր շարժման անվան տակ։ Այդ պատճառով ես պարտավորված եմ տալ այս պաշտոնական պարզաբանումը։
«ԴԵՄ Եմ» քաղաքացիական շարժումը ունի իր հստակ գաղափարախոսությունը, սկզբունքները և գործունեության ուղղությունները, որոնք ներկայացվում են բացառապես մեր պաշտոնական հարթակներում։
Խնդրում եմ հետևել մեր պաշտոնական տելեգրամյան ալիքին, որտեղ հրապարակվում են մեր իրական հայտարարությունները, ծրագրերը, քաղաքացիների խնդիրների լուծումները, բողոքների արձանագրումները, ինչպես նաև մեր իրականացրած աշխատանքները, ակցիաները և ստորագրահավաքները։
Միայն մեր պաշտոնական աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունն է համարվում հավաստի և իրական։
Հարգանքով՝
Վանիկ Նիկոյանս
«ԴԵՄ Եմ» քաղաքացիական շարժում ՀԿ նախագահ
