Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանի ու մայրաքաղաքային իշխանությունների բացթողումների վրա, պարզվում է մարզերը ոչ պակաս, նույնիսկ մի քանի անգամ ավելի անմխիթար ու ոչ բարվոք վիճակում են: Աբովյան քաղաքի մեր ընթերցողներից մեկը մեզ լուսանկարներ է տրամադրել, թե ինչ վիճակում է Էդուարդ Բաբայանի ղեկավարած քաղաքը: Ամենուր սառույց, սառցակալած փողոցներ, սառցակալած մայթեր ու աստիճաններ: Մեզ դիմած քաղաքացին պնդեց, որ դեռ նախորդ ամսվանից մինչ այս պահը՝ անգամ տոնական օրերին, ոչ մի անգամ ձյնամաքրման աշխատանք Աբովյանում չի կատարվել և ոչ էլ անգամ ավազ կամ աղ են լցրել փողոցներին: Իսկ Չարենցավանում կոմունալի աշխատողները ողջ գիշերը ձյուն են մաքրում, որ Փաշինյանը հերթական կեղծ պատարագին գնա:
