Պաշտոնական պարզաբանում և զգուշացում․
«Օղորմածիկ պապս ասում էր․ գառների գլուխը, որ քորա գալիս, տանում մտցնում են չոբանի պլեթի տակ»։
«Ժողովրդի ձայնը լսելի է» և ԴԵՄ ԵՄ քաղաքացիական շարժում ՀԿ Նախագահ Վանիկ Նիկոյան սա պայքարի պատմություն է և դա աներկբա է
Ժողովրդի անունից խոսելը հեշտ է,
բայց ժողովրդի համար աշխատելը՝ դժվար, երկար և պատասխանատու ճանապարհ։
Ես՝ Վանիկ Նիկոյանս, որպես «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում ՀԿ նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ․
որոշ անձինք և նախաձեռնություններ որևէ կապ չունեն մեր շարժման հետ և չեն ներկայացնում մեր կազմակերպության դիրքորոշումը, գործունեությունը կամ գաղափարները։
Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ ինձ ահազանգում են՝ կապված տարբեր գործողությունների և հրապարակումների հետ, որտեղ փորձ է արվում ներկայանալ մեր շարժման անվան, լեզվի կամ գաղափարների տակ։
Այս հանգամանքը ինձ պարտադրում է տալ այս պաշտոնական պարզաբանումը։
Փաստեր, որոնք հնարավոր չէ ջնջել
«Ժողովրդի ձայնը լսելի է» արտահայտությունը
ոչ պատահական բառախաղ է,
ոչ քաղաքական մարկետինգի հնարք,
ոչ էլ ազատ օգտագործման լոզունգ։
Սա տարիների փաստագրված աշխատանքի արդյունք է։
Ավելին քան 3 տարի շարունակ իրականացվել են հրապարակային գործունեություն, դիմումներ, բողոքների արձանագրում, ստորագրահավաքներ, քաղաքացիների խնդիրների բարձրաձայնում և լուծման փորձեր։
Դեռ տարիներ առաջ գործել է «Ժողովրդի ձայնը լսելի է» հաղորդաշարը, երբ շատերը դեռ չէին էլ խոսում ժողովրդի անունից։
Գործունեությունը լուսաբանվել և փաստագրվել է մեդիա հարթակներում։
Ստեղծվել է լրատվական միջավայր, որտեղ սկզբունքը մեկն է եղել՝
ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի՝ անկախ իշխանությունից, ընդդիմությունից կամ օլիգարխիկ շահերից։
Մենք չենք սպասել «հարմար պահին»,
չենք կառուցել փաթեթավորված PR,
չենք խաղացել քաղաքական թատրոն։
Մենք աշխատել ենք։
Եվ դա փաստագրված է։
Ժողովրդի ձայնը PR փաթեթ չէ
Ժողովրդի ձայնը չի կարող ծառայել
օլիգարխիկ շահերի,
կաբինետային պայմանավորվածությունների,
կամ ժամանակավոր քաղաքական շոուների։
Ժողովրդի ձայնը կամ հնչում է իրական պայքարով,
կամ այն ընդամենը դատարկ ձևակերպում է։
Յուրաքանչյուր շարժում ունի իր գաղափարախոսությունը, սկզբունքները և գործունեության ուղղությունները։
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը այդ ամենը ներկայացնում է բացառապես իր պաշտոնական հարթակներում։
Պաշտոնական աղբյուրների մասին
Խնդրում եմ հետևել միայն մեր պաշտոնական աղբյուրներին, մասնավորապես՝
մեր տելեգրամյան ալիքին և lragrogh. com լրատվականին, որտեղ հրապարակվում են․
իրական հայտարարությունները,
ծրագրերը,
քաղաքացիների խնդիրների լուծումները,
բողոքների արձանագրումները,
իրականացված աշխատանքները, ակցիաները և ստորագրահավաքները։
Միայն պաշտոնական հարթակներում հրապարակված տեղեկատվությունն է համարվում հավաստի և իրական։
Զգուշացում
Կոչ ենք անում բոլորին՝
չփորձել նմանակել մեր շարժումների լեզուն,
չստեղծել կեղծ տպավորություն հեղինակության մասին,
և չներկայացնել սեփական նախաձեռնությունները որպես տարիներով կերտված պայքարի արդյունք։
Գաղափարները ունեն հեղինակ, ճանապարհ և պատասխանատվություն։
Դրանք չեն ենթարկվում յուրացման։
«Ժողովրդի ձայնը լսելի է»
սա պայքարի պատմություն է,
ոչ թե օլիգարխիկ լոզունգ։
Հարգանքով՝
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում ՀԿ նախագահ
«Ժողովրդի ձայնը լսելի է» նոր ձևավորվող կուսակցություն գաղափարական ուղղություն
091 18 00 07
