60-ամյա տղամարդը տանիքում ապօրինի հրшզեն էր պահում

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը ապօրինի հրազեն է պահում: Բացատրական աշխատանքի արդյունքում 60-ամյա տղամարդը իր տան տանիքից համայնքային ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Կիսվել սոց․ ցանցերում