ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել՝ անդրադառնալով հունվարի 25-ի երեկոյան Գորիսում տեղի ունեցած միջադեպին:
«Հունվարի 25-ին՝ ժամը 17.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում` գերեզմանների մոտ, վիճաբանություն է եղել:
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է:
Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր hանգամանքները պարզվում են»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել ենք՝ Գորիսում զինամթերքի գործադրմամբ զինված միջադեպ է տեղի ունեցել: Տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվել են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ:
