Ադրբեջшնի պաշտոնական հաղորդագրությունը՝ իր զпհերի թվի մասին

Արցախի դեմ սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ Ադրբեջանում զոհվել է 192 զինծառայող։

 

Զոհերի թվի մասին հայտնել է Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ 512 ադրբեջանցի զինծառայող վիրավորում է ստացել։

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։

 

Կիսվել սոց․ ցանցերում