Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ։ Արտաշատի, Արարատի, տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Արագածի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
Արագածի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր
