Ինչ է կատարվել․․․

🗽 #GlendaleNews | Ինչ է կատարվել․․․

▪️ Մարդկությունն այժմ ավելի մոտ է կործանմանը, քան երբևէ նախկինում։ «Ատոմային գիտնականների տեղեկագիր» կազմակերպությունը հայտարարել է, որ մարդկության ավարտը խորհրդանշող կեսգիշերին մնացել է ընդամենը 85 վայրկյան՝ մատնանշելով միջուկային պատերազմի, կենսատեխնոլոգիաների չարաշահման և արհեստական բանականության անվերահսկելի կիրառման ահագնացող վտանգները։ Անցյալ տարվա 89 վայրկյանի համեմատ իրավիճակը սրվել է, քանի որ «դժվարությամբ ձեռք բերված գլոբալ պայմանավորվածությունները փլուզվում են»։
https://shorturl.at/z4fbT

▪️ Թեքսասում ընկերոջ տանը հյուրընկալված երեք փոքրիկ եղբայրները՝ 6, 8 և 9 տարեկան, հայտնվել են սառցե մահացու թակարդում։ Երեխաները անզգուշաբար դուրս են եկել փողոցի մյուս կողմում գտնվող մասնավոր լճակի սառույցի վրա, որն էլ ճակատագրական է դարձել նրանց համար։ Երեխաների մայրը նետվել է սառցակալած ջուրը, սակայն բնության դեմ պայքարն անհավասար էր։
https://shorturl.at/fGlyB

▪️ Մեծ լճերից մինչև Մեքսիկական ծոց ձգվող տարածքներում եղանակային անոմալիաները շարունակվում են։ Առատ ձյունն ու սառնամանիքները խլել են արդեն առնվազն 48 մարդու կյանք։ Մահվան դեպքեր են գրանցվել Լուիզիանայում, Թենեսիում և Քենթուկիում։ Իրավիճակը հատկապես ողբերգական է Նյու Յորքում, որտեղ քաղաքապետը հայտնել է դրսում հայտնաբերված 10 մահացածի մասին։
https://shorturl.at/rsFei

▪️ Լոս Անջելեսի Լոնգ Բիչ քաղաքում ապրող 29-ամյա տղամարդու գործը ցնցել է իրավապահներին։ Նա խոստովանել է, որ ֆինանսապես աջակցել է «Իսլամական պետությանը» և իր տանը պատրաստել է ինքնաշեն ռումբ։ 2025 թվականի օգոստոսին նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ռումբ՝ լցված գնդիկներով, մեխերով ու մետաղական այլ մասերով։ Դատավճիռը նախատեսված է հունիսի 17-ին, և նա կարող է դատապարտվել մինչև 35 տարվա ազատազրկման։
https://shorturl.at/kxQgC

▪️ Պայթյուն է հնչել Լոս Անջելեսի շրջանի Բել Գարդենս քաղաքում գտնվող տանը։ Ամբողջ շենքում հրդեհ է տարածվել։ Երկու մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Նրանց վիճակի և ինքնության մասին տեղեկություններ չեն հրապարակվել։
https://shorturl.at/Jg5dY

👉 Այս և առավել հետաքրքիր թեմաների մասին պատմել ենք այսօրվա մեր թողարկման ընթացքում՝ https://youtu.be/w9iMDo9CK5M

Կիսվել սոց․ ցանցերում