Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին տեղեկություններ են տարածվում համացանցում։
«Փաստինֆո»-ն փորձեց տեղեկությունը ճշտել Ռ. Վարդանյանի թիմից, որտեղից մեզ հայտնեցին, որ առաջիկում Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես կգա հայտարարությամբ: