Զվարթնոցում չեղարկվել են մի շարք չվերթներ

«Զվարթնոց» օդանավակայանում՝ ըստ կայքում հրապարակված չվացուցակի տվյալների, չեղարկվել են մի քանի չվերթներ։

Կայքում հրապարակված չվացուցակի համաձայն՝ չեղյալ է հայտարարվել Կրասնոդար-Երևան չվերթը։ Azimuth ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Երևանում պետք է վայրէջք կատարեր ժամը 13։45-ին։

Չեղարկվել է նաև Fly Kish ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթը, որը նախատեսված էր ժամը 14։15-ին։Հավելենք՝ նույն ուղղությամբ ժամը 18։50-ին նախատեսված մեկ այլ չվերթը, որը սպասարկում է Caspian airlines-ը, կկայանա։

Նշենք՝ կայքի հրապարակած տվյալների համաձայն կան ուշացումներ Emirates և Fly Dubai ավիաընկերության չվերթներում։

Կիսվել սոց․ ցանցերում