Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)

Հունվարի 26-ից փետրվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5823 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 155 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, չամրակապված վարելու՝ 667, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24, վարելու ընթացքում ծխելու՝ 573, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 313, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 271 և 2265 այլ իրավախախտում։ 193 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 285-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 84-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 189-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 147-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 54 անձ։

Կիսվել սոց․ ցանցերում