Վարչապետացուի բուծարան ունեն. ռпւսները ուզում են խցկվել TRIPP-ի մեջ, բայց հալները հալ չէ. Շիրինյան. տեսանյութ

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Լևոն Շիրինյանի խոսքով՝ մենք չունենք համալսարաններ, որ TRIPP-ի առաջարկները կսպասարկեն, ուստի պետք է մտածել այդ մասին և շտապել:

Նա կարծում է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարող մասնակցել TRIPP-ին. «Լավրովը թող իրենց համար լացի, Պուտինին էնքան խաբեցին, մտավ Ուկրաինա, դուրս չի կարողանում գալ: Խցկվել են ուզում, բայց հալները հալ չէ: Ռևանշիստներին մեջտեղ են գցել, որ TRIPP-ը վարկաբեկեն. ռուսներին պետք է իրենց տեղը ցույց տալ»:

Նրա խոսքով՝ ուզում են քաոս ստեղծել, քանի որ հասկանում են՝ ՀՀ-ում ռևանշիզմը չի կարող հաղթել. «Ուզում են՝ Գարեգին ուզուրպատորի խումբը մնա, որ մեր եկեղեցին ծառայի ՌԴ-ին: Քոչարյանի մասին որ ասում են, հիշում են մարդասպանությունը, Սերժի դեպքում՝ տոկոս խփելը, Բադեն-Բադենը: Ազգային հարստությամբ ճարպակալել են. սրանք իրար մեջ ռազբոռկա ունեն»:

Լևոն Շիրինյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ հարցերի շուրջ, որին կարող եք ծանոթանալ տեսանյութում:

 

Կիսվել սոց․ ցանցերում