Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է հрթիռшկիրի հաջող արձшկման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Սոյուզ-2.1բ» հրթիռակիրի հաջող արձակման մասին։

ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ արձակումը իրականացվել է պլանային ռեժիմով՝ Ռուսաստանի տիեզերական ծրագրերի շրջանակում։ Հրթիռակիրը արձակվել է նախատեսված ժամին և տեխնիկական բոլոր փուլերն անցել են նորմալ ռեժիմով։

Նշվում է, որ «Սոյուզ-2.1բ» հրթիռակիրը նախատեսված է տիեզերական տարբեր նշանակության բեռների ուղեծիր դուրս բերելու համար և լայնորեն կիրառվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական նպատակներով։

Կիսվել սոց․ ցանցերում