Կիևը խնդրել է G7 երկրներին զենք տրամադրել Սիրիայում և Իրանում անօդաչու սարքեր արտադրող գործարաններին հարվածելու համար։
Այս մասին ասվում է The Guardian թերթի նյութում:
Թերթի տրամադրության տակ է փաստաթուղթ, որն Ուկրաինան օգոստոսին հանձնել է Մեծ Յոթնյակի (G7) երկրների ներկայացուցիչներին:
Հաղորդվում է, որ Ուկրաինան առաջարկում է հրթիռային հարված հասցնել Սիրիայում և Իրանում անօդաչու թռչող սարքերի գործարաններին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում պոտենցիալ արտադրամասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն ընդունել է սեփական անզորությունը Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների դեմ։
Ըստ Long War Journal-ի գլխավոր խմբագիր Բիլ Ռոջոյի՝ «ռուսները ճնշում են գործադրում Միացյալ Նահանգների վրա՝ Սիրիան լքելու համար»:
