Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․ Սահակյանը ներկայացրել է «2 Սամվելների անալոգիան»

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի և «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու, տնային կալանքում գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի լուսանկարները՝ ներկայացնելով «2 Սամվելների անալոգիան»:

«Լեռնային Ղարաբաղում իշխանության եկավ Սամվելը ոչ ժողովրդի ընտրությամբ։

Հետո նույն Սամվելը լուծարեց ԼՂՀ-ն։

Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․

Սամվել Կարապետյանը առանց ժողովրդի քվեի, առանց քաղաքական լեգիտիմության փորձում է դառնալ իշխանություն։

Թե ինչ կլինի նաև այս դեպքում, եթե այն իրականություն դառնա, դժվար չէ կռահել…։

Նամանավանդ որ երկրորդ Սամվելը չի կարող չծառայել Ռուսաստանի շահերին, քանի որ նրան այդ համակարգն է դարձրել «կուշտ ու ուժեղ»»,- գրել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում