Փետրվարի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4342 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 181 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 413, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 376, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 233, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 335 և 1461 այլ իրավախախտում։
139 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 186-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 67-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 77-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 87-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։
