Որեւէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել

Փետրվարի  4-ին  «Օթեւան »   կազմակերպությունից   այցելել   էին   Արարատի մարզի   Դարբնիկ    համայնքում  գտնվող  հանրակացարանի  բնակիչներին,  ասել,  որ  մեկ   տարով  պայմանագիր  պետք  է   կնքեն:  Չկնքելու  դեպքում  պարտավորեցրել  են  48  ժամվա  ընթացքում   հեռանալ  այդ  բնակարաններից,  կնքելու    դեպքում   էլ   երաշխիք  չէին  տվել,  որ   մեկ  տարի  անց  կապրեն  այնտեղ:   Բնակիչները  հայտնվել  էին   լարված  իրավիճակում,  ահազանգել  տարբեր   ԶԼՄ-ների,  այդ  թվում  նաեւ`  Lragrogh.com-ին:

Պարզաբանման  համար  դիմել  էինք  ՀՀ  աշխատանքի    եւ  սոցիալական  հարցերի  նախարարություն:

Պատասխանը   ներկայացնում  ենք  ստորեւ:

«Ի  պատասխան  Ձեր  10.02 . 2026թ. գրության` տեղեկացնում   ենք,   որ   Աշխատանքի   եւ  սոցիալական  հարցերի   նախարարության   «Օթեւան » ՊՈԱԿ-ի  Մասիս խոշորացված   համայնքի  Դարբնիկ   բնակավայրում  գտնվող  սոցիալական  բնակֆոնդում  բնակվող  որեւէ  ընտանիքի  բնակարանից  դուրս  գալու   պահանջ  չի  ներկայացվել:

Տվյալ  ընտանիքներին  առաջարկված  նոր  պայմանագրերի կնքումը   պայմանավորված  է  բացառապես  իրավական  փոփոխություններով:  Մասնավորապես`  ՀՀ   կառավարության  2025թ.  նոյեմբերի  20-ի  «Հանրակացարաններ »  ՊՈԱԿ-ը   լուծարելու,  անշարժ  գույքն  անհատույց,  անժամկետ   օգտագործման  տրամադրելու,  անշարժ  գույքը  հետ  վերցնելու եւ  ամրացնելու   մասին »  N  1659-Ա  որոշմամբ` 2026թ.  փետրվարի  1-ից  լուծարվել է  Աշխատանքի եւ  սոցիալական  հարցերի  նախարարության   «Հանրակացարաններ »   ՊՈԱԿ-ը  եւ   անհատույց,  անժամկետ  օգտագործման  իրավունքով   տրամադրվել  է  «Օթեւան »   պետական  ոչ առեւտրային  կազմակերպությանը` որպես  պետական  սոցիալական    բնակարանային   ֆոնդ  օգտագործելու    նպատակով:    Հետեւաբար,  անհրաժեշտություն  է  առաջացել ծառայությունների   հետագա   մատուցումը    կազմակերպել   ԱՍՀ  նախարարության    որդեգրած   քաղաքականության   եւ  ՀՀ  օրենսդրության  պահանջներին    համապատասխան»:

 

Կիսվել սոց․ ցանցերում