Այն հատվածները, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետ

«Մենք առհասարակ բիտումի խնդիր չունենք, բայց ունենք որոշ հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում աշխատանքին»:

Այս մասին ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով առանց բիտումի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու դեպքերին:

«Օրինակ՝ երեկոյան մեր շինբարեկարգման վարչության աշխատակիցները պարզել են, որ Վարդանանց փողոցում փոսալցումը կատարվել է առանց բիտումի: Այդ ասֆալտը քանդվելու է ամբողջությամբ շինարարի հաշվին, ու պետք է ստանան այն փոսալցումը, որը նախատեսված է թե՛ մեր ընթացակարգերով, թե՛ ավագանու որոշմամբ․ այստեղ բիտումի խնդիրը չէ, այլ շինարարի մոտեցման»,- նշել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում