Ախռանիկապետություն կար մի ժամանակ, և այդպես էին անվանում Հայաստանը

Ախռանիկապետություն կար մի ժամանակ, և այդպես էին անվանում Հայաստանը։ Ցավալին այն է, որ այդ երևույթը ոչ ամբողջությամբ դատապարտվեց, ոչ արմատախիլ արվեց, ոչ էլ վերջնականապես զսպվեց։ Մինչ օրս դրա մնացորդները շարունակում են գործել, և այնքան լավ են զգում իրենց, որ ոչ միայն գլուխ են բարձրացնում, այլև բացահայտ տենչում են նորից երկրի կառավարմանը։
Պատկերացրեք՝ օլիգարխիկ կլանները ինչպես են միավորվում։ Վերջին տարիներին միլիարդավոր գումարներ են ծախսվել միայն մեկ նպատակով՝ վերադառնալ իշխանության։ Նրանք չեն հրաժարվել իրենց բարքերից։ Նրանց համար իշխանությունը միջոց է՝ փողի, ազդեցության և անպատժելիության շարունակականության։
Եթե ժողովուրդը թույլ տա, որ նման ուժերը վերադառնան իշխանության, Հայաստանում ապրելու իրավունք կունենա ընդամենը հարյուր ընտանիք։ Մնացածը կվերածվեն կախյալների, աշխատող ստրուկների, քայլող զոհերի։ Այսօր էլ դժվար է զսպել օլիգարխիկ համակարգը, ուր մնաց՝ նրանց լիակատար իշխանություն տալուց հետո։
Աներկբա է՝ այդ դեպքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կհայտնվի ավելի ծանր հարվածի տակ, իսկ «քոչվորի կարգավիճակի» բեռը կրկին կմնա ժողովրդի ուսերին։
«Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցությունը իր առջև դրել է հստակ և անշեղ խնդիր՝ թույլ չտալ, որ Հայաստանում վերականգնվեն նախկին ռեժիմների հետ փոխկապակցված, հին բարքերով լեցուն, ոչ պետական մտածողությամբ քաղաքական ուժերը՝ լինեն դրանք նախկին, ներկա թե օլիգարխիկ խմբավորումներ։
Մենք դեմ ենք «ախռանիկապետությանը»։
Մենք դեմ ենք օլիգարխիկ ռևանշին։
ԴԵՄ ԵՄ քաղաքացիական շարժում
Ժողովրդի Ձայնը Պետականամետ կուսակցություն
Հ․Գ Միայն քաղաքական հոտառությունից զուրկ մարդը կարող է մտածել, թե առաջիկա ընտրություններում հնարավոր է մեզ հաղթել։
Որովհետև մենք պարզապես քաղաքական ուժ չենք։ Մենք հանրային պահանջի ձայնն ենք, պետության արժանապատվության կրողը և ժողովրդի վստահության վրա կառուցված իրական ուժը։
Այսօր քաղաքական դաշտում կարելի է ունենալ փող, մեդիա, վարչական լծակներ, հին կապեր։ Բայց եթե չունես ժողովրդի վստահությունը՝ դու արդեն պարտված ես, նույնիսկ ընտրություններից առաջ։
Մեզ հաղթելու համար պետք է հաղթել այն գիտակցությանը, որը ձևավորվել է հասարակության մեջ․
պետք է հաղթել մարդկանց արդարության պահանջին,
պետք է հաղթել պետական մտածողությանը,
պետք է հաղթել արժանապատվությանը։
Իսկ դա անհնար է։
Ժողովրդի Ձայնը Պետականամետ կուսակցություն
Կիսվել սոց․ ցանցերում