Պետության ղեկավարները օժտված են իմունիտետով. Կիրակոսյանը՝ Հռոմի ստատուտի և Պուտինի հնարավոր ձերբшկшլմшն մասին

«Անկախ այդ համաձայնագրից, պետության ղեկավարները օժտված են իմունիտետով: Եվ երկրորդ, այդ լուծումները, որ առաջարկվում են կանոնադրության 97-րդ հոդվածով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին: Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը նաև երաշխիքներ է ստեղծում այդ անհանգստությունների համար»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ արձագանքելով հարցին, թե Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում ի՞նչ կլինի, եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան:

«Հիմա սպասում ենք արձագանքին, ամիսներ առաջ ներկայացվել է մեր գործընկերներին տեքստը: Ամեն դեպքում, եթե խնդիր կա, ապա լուծումներ էլ կան»,- ասաց Կիրակոսյանը:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում աղմուկը, Կիրակոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում, եթե նույնիսկ խնդիր կա, ապա լուծումներ էլ կան, և մեր ասածը դա է, և այդ լուծումները կարելի է իրականացնել կանոնադրության տրամաբանության մեջ: Եղել էր դատարանի օրդերը, և վավերացման գործընթացը անհաջող կերպով համընկել էր դրա հետ, սակայն նորից եմ վերահաստատում, որ ոչ մի կապ չունի ՌԴ նախագահի հետ, այն միայն ու միայն վերաբերում է Ադրբեջանին և նրանց կողմից կատարված հանցագործություններին ու դրանց կանխարգելմանը»:

Կիսվել սոց․ ցանցերում