Պատվիրատու՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, այսուհետ՝ Պատվիրատու, հրավիրում է հայտատուներին ներկայացնել հայտեր «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար «Սպանդարյան ՀԷԿ-ի համար 10 ԿՎԱ հոսանքի փոխակերպիչի ձեռքբերում և տեղադրում» աշխատանքների ձեռքբերման, որը կիրականացվի Գնահարցման միջոցով։
Բաց մրցույթի հղման համար ՝ «ՔԳՀԿ 18/23»
Երկիրը՝ Հայաստան
Մրցույթի մեկնարկի ամսաթիվ՝ 28-ը սեպտեմբերի 2023թ.
Հարգելի գործընկեր,
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն (Պատվիրատու), հայտարարում է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար «Սպանդարյան ՀԷԿ-ի համար 10 ԿՎԱ հոսանքի փոխակերպիչի ձեռքբերում և տեղադրում» աշխատանքների իրականացման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ:
Հայտատուները պետք է իրենց առաջարկները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով` օգտագործելով հետևյալ էլեկտրոնային հասցեները․
- Ընտրված մասնակիցը որոշվում է վերջին երեք տարիների ընթացքում իրականացված նմանատիպ աշխատանքների փորձի առկայության դեպքում, առնվազն 5,000,000 ՀՀ դրամի, առանց ԱԱՀ, և նվազագույն գին ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Աշխատանքների տևողությունը 60 օր է՝ սկսած պայմանագրի երկկողմանի կնքման օրվանից։
- Նշված աշխատանքները դասվում են Կապալառուների Աշխատանքի Պաշտպանության Տեխանվտանգության և Շրջակա միջավայրի պահպանման կառավարման ընթացակարգի Գ դասի ռիսկայնությանը։
- Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի հոկտեմբերի 12-ը, 16:00-ն, Երևանի ժամանակով: Հետաքրքրված ընկերությունները կարող են լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալ ՝ իրենց առաջարկները ուղարկելով գնումների ղեկավար Ա․ Մելքումյանին [email protected] հասցեին։
- Մրցութային փաթեթը կազմվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գնումների ընթացակարգին համապատասխան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 19-ի 273Ա որոշմամբ (https://eservices.contourglobal.eu/armenia/): Գնահարցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գնումների ընթացակարգի համաձայն: Սույն մրցույթից բխող վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում:
Մրցութային փաթեթին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://contourglobal.box.com/s/fo7z21rwdujr4c5uhz5ucmc32u5o37ov:
