Ադրբեջանի Շամքորում սպանություն է տեղի ունեցել։
Modern.az-ը հաղորդում է, որ դեպքը գրանցվել է շրջանի Գարաջեմիրլի գյուղում։
Գյուղի 33-ամյա բնակիչ Անար Ալլահվերդիևը բութ առարկայով սպանել է իր 66-ամյա մորը՝ Չիչեկ Սարդարովային։ Այնուհետև նա իր վրա քսանյութ է լցրել և ինքնահրկիզվել։ Հաղորդվում է, որ նա ևս մահացել է։
Միջադեպի հանգամանքներ ճշտելու համար ընթանում է քննություն։
