Ադрբեջшնում երեք երկրաշարժ է տեղի է ունեցել

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի  ունեցել ։ Այս մասին  ադրբեջանական  լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի երկրաշարժների հետազոտությունների բյուրոյից։ 5.3 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 13:05-ին՝ 70 կմ խորության վրա։ Ռիխտերի սանդղակով 4.0-3.0 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է ադրբեջանական Լենքորանում, Յարդըմլիում, Լերիկում, Աստարայում, Ջալիլաբադում և Նեֆթչալայում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրանից հետո  Կասպից ծովում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ։ Դրան էլ հաջորդել է երրորդ  երկրաշարժը։ Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:21-ին։ 3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը տեղի է ունեցել 21 կմ խորության վրա։ Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ   դեռևս տեղեկություն չի ստացել երկրաշարժի հետևանքով առաջացած որևէ վնասի կամ տուժածների մասին։ Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Կիսվել սոց․ ցանցերում