Էմմա Պողոսյանը հենց նոր դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Արայիկ Հարությունյանը։
«2023-ին Երևանի առաջնության ժամանակ կանխատեսել էի, որ նա մեր ապագա չեմպիոնն է: Այսօր նա ապացուցեց դա: Շնորհավոր բոլորիս»,- գրել է նա:
