Բարոյական չէ պшտերազմի զпհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի՝ պատերազմում զոհված հերոսների թվի վերաբերյալ արված հայտարարությանը։

«Նարեկ Կարապետյանը անամոթաբար ստում է՝ հայտարարելով, թե 6000 զոհ ենք ունեցել։

Առնվազն բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը։ Մեր նահատակները հայրենիքի համար իրենց կյանքը չեն տվել, որ Նարեկի նմանները շահարկման առարկա սարքեն այն։

Ոչ Նարեկին, ոչ էլ նրա Կալուգեցի հոպարին հետաքրքիր չեն մեր նահատակները, հակառակ դեպքում զոհերի թիվը անամոթի նման չէին ավելացնի ու քաղաքական շահարկման թեմա չէին սարքի»,- գրել է Չախոյանը։

Կիսվել սոց․ ցանցերում