Գյումրիում ավտոմեքենան բшխվել է էլեկտրասյանը, հայտնվել մայթեզրին

Մայիսի 12-ին՝ ժամը 14։53-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լևոն Մադոյան փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հերթապահել՝ մինչ էլ․ ցանցի աշխատակիցներն ապամոնտաժեն լարերը, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել են երթևեկելի գոտի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Կիսվել սոց․ ցանցերում