Հրդեհ Մասիս քաղաքում․ հայտնաբերվել է 2 դ ի, կան տ ուժածներ

Մայիսի 19-ին՝ ժամը 20։25-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող շինություններից մեկի ներսում, որը ծառայում է որպես կացարան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:40-ին։ Խոհանոցում (մոտ 10 քմ) այրվել է գույք։ Շինության ներսում հայտնաբերվել են երկու տուժած և երկու քաղաքացու դի։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ տուժածներին՝ շտապօգնությանը․ վերջիններս հոսպիտալացվել են։

Կիսվել սոց․ ցանցերում