Սպшնություն կատարելու համար հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է

Մայիսի 22-ին ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել են սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 25-ամյա երիտասարդին։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին կրակոցներ էին հնչել Երևանում, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել էր: Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում