Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ ամերիկյան դեսպանատունը լքում է Կիևը, մինչդեռ ԵՄ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները մնում են ուկրաինական մայրաքաղաքում:
«Ուկրաինայից մեզ հայտնել են, որ բոլոր դեսպանատները մնում են՝ բացի մեկից: Բոլոր եվրոպացիները մնացել են, ԱՄՆ-ն հեռացել է»,- հայտնել է նա Կիպրոսում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուց հետո:
