Պարզվում է` Աննա Գրիգորյանը ամբիոնից կեղծ թեզեր է շաղ տալիս ճիշտ նույն թեթևությամբ, ինչպես դաշինք է փոխում. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է ․

Պարզվում է` այս պահին «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու տիկին Աննա Գրիգորյանը ամբիոնից կեղծ թեզեր է շաղ տալիս ճիշտ նույն թեթևությամբ, ինչպես դաշինք  է փոխում:

Բավակա´ն  է մեր նահատակների արյունը շահարկեք. ձեր գործունեությունն է ոտքից գլուխ «հանուն ոչնչի» …

Հունիսի 7-ին էլ ժողովուրդը ցույց կտա, որ «Հանուն ոչնչի» եք նախորդ դաշինքը լքել

Հուսամ` մինչև 2031 թ. կհասցնեք Հայաստանում գրանցված գոնե մի 10 կուսակցությունում  ձեր «հանուն ոչնչի» քաղաքական գործունեությունը փորձարկել:

Կիսվել սոց․ ցանցերում