Սամո Կալուգացին, որը իրեն երևակայում է ՀՀ ապագա վարչապետ, պարզվում է՝ գաղափար չունի, թե ինչ է «փողերի լվացում» ասվածը

Սամո Կալուգացին, որը իրեն երևակայում է ՀՀ ապագա վարչապետ, պարզվում է՝
գաղափար չունի, թե ինչ է «փողերի լվացում» ասվածը։

Տարօրինակ է։

Այդպիսի բազմանդամ փաստաբանական թիմ ունի, բայց այդ թիմը, փաստորեն, իրավական լեզվով չի բացատրել իրեն առաջադրված մեղադրանքի՝
ՔՕ-ով սահմանված հանցակազմը։

Այսօր հայտնի դարձավ, որ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործով ձերբակալվել է Կարապետյանի թիմակից, «ընդմիշտ ուժեղ» Ալիկ Ալեքսանյանը։

Երբ այսօր դատարանի բակում, դատական նիստից առաջ Սամո Կալուգացուն լրագրողները հարցրին իր թիմակցի ձերբակալման մասին, թե պարզե՞լ է՝
Ալեքսանյանն ո՞ւմ է փող փոխանցել, գործարարը․․․
ապուշ կտրեց.

«Դա նույնիսկ դուք չեք կարող պարզել, ես ո՞նց պարզեմ…
Մեր թիմից չկա մարդ, որ գիտի՝
փող ոնց են լվացում…
Ես փող լվացել մենակ հասկանում եմ, որ ասֆալտ ես փռում, փող ես լվացում»։

Ա՜յ քեզ ցինիկ խոստովանություն։

Սամվելի հորեղբայրները Խորհրդային Միության տարիներին եղել են խոպանչիներ՝
Ռուսաստանում «ասֆալտ են փռել»։

Երիտասարդ տարիներին Սամոն ու իր եղբայրը ամառային արձակուրդների ժամանակ մեկնել են իրենց հորեղբայրների մոտ՝
«ասֆալտ փռելու» եղանակով փող վաստակելու։

Այս մասին, ի դեպ, Սամոն պատմել է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի, ինչպես նաև Ալիկ Ալեքսանյանի հետ զրույցում։

Ուստի պատահական չէ, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի մոտ «փողեր լվացնել» հասկացությունը նույնացվում է հենց «ասֆալտ փռելու» հետ։

Չգիտեմ՝
խորհրդային բյուջեից քանի՞ հարյուր կամ հազար ռուբլի է Կարապետյաններին հաջողվել «լվացնել», բայց որ «լվացրել» են՝
հաստատ։

Այլապես Սամո Կալուգացին նման անկեղծության պոռթկում չէր ունենա։

Հա, ի դեպ, «ասֆալտ քերելու», «փռելու» միջոցով պետական միջոցները մսխելու, «ատկատների» ու յուրացումների պրակտիկան նախկին՝
Ռոբի ու Սերժի ռեժիմի սիրելի զբաղմունքներից էր։

Աղբյուր

Կիսվել սոց․ ցանցերում