Երևանում դшնակահարված երիտասարդի սպшնության վարույթով 3 անձ ձերբակալվել է

Ինչպես հայտնել ենք, հունիսի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19։55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ, որը քիչ ուշ մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից)։

3 անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։

Կիսվել սոց․ ցանցերում