🌍 Ժողովո՛ւրդ ջան, մի հատ նայեք այս քարտեզին. կլորի մեջ առնված, կանաչ գույնով նշվածը մեր Հայաստանն է։
Սա գիտե՞ք ինչ է․ միջազգային հեղինակավոր ինստիտուտների գնահատականն է Հայաստանի խաղաղության մակարդակին։ «Խաղաղության համաշխարհային ինդեքսում» (Global Peace Index) Հայաստանն ամենամեծ առաջընթացն արձանագրած 3 երկրներից մեկն է։
Մեր երկիրը խաղաղության մակարդակով 163 երկրների շարքում զբաղեցրել է 51-րդ տեղը՝ նախորդ զեկույցի 58-րդի փոխարեն։ Այս դրական ցուցանիշին մեծապես նպաստել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված համաձայնագիրը։
Քարտեզում կանաչով նշված երկրներն ունեն խաղաղության բարձր կամ շատ բարձր մակարդակ։ Համեմատության համար տեսեք, թե ինչ դիրքերում են մեր հարևանները.
• Վրաստան — 94-րդ տեղ
• Ադրբեջան — 110-րդ տեղ
• Թուրքիա — 136-րդ տեղ
• Իրան — 144-րդ տեղ
Ու սա պատահականություն չէ։ Վերջին ընտրություններով մեր ժողովուրդը հստակ ցույց տվեց իր կամքը և տեր կանգնեց հենց այս խաղաղությանը, կայունությանն ու մեր երկրի զարգացման վեկտորին։

