Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց

Modex խորհրդատվական կենտրոնը ներկայացրել է Հայաստանում վարկառու ֆիզիկական անձանց թիվը։

2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) թիվը կազմել է 939 հազար 551 մարդ՝ 5%-ով ավելի շատ, քան 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ և 9%-ով ավելի շատ, քան 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ։

939 հազար 551 վարկառուներից շուրջ 474 հազարը կամ 50.5%-ը կանայք են, իսկ 466 հազարը կամ 49.5%-ը՝ տղամարդիկ։

Կիսվել սոց․ ցանցերում