Դատավճիռը մեկը պիտի լինի` գնդшկшհարել բոլորին անխտիր

Հունիսի  14-ը    նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: Այդ հիշատակի  օրը   կապված է 1949 թ. հունիսի 14-ի հետ, երբ  խորհրդային տոտալիտար  վարչակարգը ԽՍՀՄ տարբեր ծայրամասերից, այդ թվում` Հայաստանից, զանգվածային եւ անմարդկային   բռնագաղթի   ենթարկեց տասնյակ   հազարավոր   անմեղ   մարդկանց   ու   նրանց   ընտանիքները` աքսորելով   Սիբիր   եւ Ալթայի   երկրամաս:

Ռուս մեծ  գրող  Ալեքսանդր   Սոլժենիցինն  իր  «Գուլագ   արշիպելագ»     պատմական-գեղարվեստական  գործում  պատմում է 1918-1956 թթ.  տեղի ունեցած   բռնաճնշումների  մասին:   Այն   հիմնված է 257 բանտարկյալների նամակների,   հուշագրությունների եւ բանավոր պատմությունների, ինչպես  նաեւ` հեղինակի   անձնական  փորձի  վրա:  « Գուլագ   արշիպելագը»` Արմեն   Հովհաննիսյանի  թարգմանությամբ,  1990թ.   հատվածաբար տպագրվել է «Գարուն»    ամսագրում:

Մեջբերենք  մի   հատված այդ  ստվարածավալ  գործից:

« Գործնական  ասած, Կորյլենկոյի համար վիրավորական էր  կես   տարի այդ դատավարությանը  նախապատրաստվելը, երկու ամիս դատավարությանը հաչելը,  իր  մեղադրական  ճառը  մի տասնհինգ  ժամ ձգելը, երբ  այդ  բոլոր մեղադրյալները  «ոչ  մեկ,  ոչ էլ երկու անգամ են եղել արտակարգ մարմինների ձեռքին  այնպիսի  պահերի, երբ  այդ  մարմիններն  արտակարգ  լիազորություններ  են  ունեցել,   սակայն   այս կամ այն  հանգամանքների   բերումով   նրանց   հաջողվել   է  ողջ    մնալ»    (էջ 323), եւ ահա Կորյլենկոյին  գործ են   տվել,  որ  նրանց   հասցնի օրինական գնդակահարության:

Անշուշտ,  «դատավճիռը  մեկը  պիտի լինի` գնդակահարել  բոլորին   անխտիր »:  Սակայն, մեծահոգաբար  վերապահություն է անում  Կորյլենկոն,  քանի  որ  գործն, այնուամենայնիվ,    աշխարհի  աչքի առաջ է,  դատախազի  ասածը  «ցուցում չէ դատարանի  համար » , որը   պիտի   «պարտավոր  լիներ  անմիջականորեն ընդունել  ի  գիտություն  կամ կատարում»    (էջ  319):

Եվ    ի~նչ  ասենք  այն  դատարանին,  ում  պետք է սա բացատրել…

Գնդակահարության` դատախազի կոչից  հետո  մեղադրյալներին  առաջարկվեց  հայտարարել  զղջման մասին եւ կուսակցությունից  հրաժարվելու մասին: Բոլորը  մերժեցին:

Իսկ  Տրիբունալն իր դատավճռի  մեջ  հանդգնություն  ցուցաբերեց,  գնդակահարություն  բարբառեց,  իրոք,  ոչ  «բոլորին  անխտիր », այլ միայն տասներկու  հոգու:  Մնացյալին` բանտեր,  ճամբարներ,  լրացուցիչ   մի հարյուր հոգու  համար  էլ  գործ  առանձնացրեց`  վարույթի»:

 

Կիսվել սոց․ ցանցերում