Հայտնաբերվել է Մո ցարտի կորած ձեռագիրը

Ֆրանսիայի Ազգային գրադարանում հայտնաբերվել և նույնականացվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մինչ այժմ անհայտ մի ձեռագիր, որը, ըստ մասնագետների, թվագրվում է 1778 թվականի նրա փարիզյան այցի ժամանակաշրջանով։

Հայտնաբերված փաստաթուղթը 44 էջից բաղկացած նոթատետր է, որը պարունակում է կոմպոզիցիայի դասեր. դրանք Մոցարտը տվել է արքայադուստր Մարի-Լուիզ-Ֆիլիպին դե Բոնիեր դե Գյունիին՝ Գյունի դքսի դստերը, որը տաղանդավոր տավղահարուհի էր։ Մասնագետների գնահատմամբ՝ այն կարևոր աղբյուր է, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես էր Մոցարտը դասավանդում և ինչպես էր կառուցում կոմպոզիցիայի ուսուցումը։

Հայտնաբերված նյութում ներառված են նաև ֆլեյտայի համար գրված յոթ ստեղծագործություններ, որոնցից մի մասն ամբողջական է և կարող է համալրել համերգային ռեպերտուարը։ Մասնագետների կարծիքով՝ ձեռագիրը կապված է 1778 թվականի մայիսից հուլիս ամիսներին Փարիզում Մոցարտի անցկացրած դասերի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում