Հանրապետության տարածքում հունիսի 22-ի առավելապես երեկոյան ժամերին, 23-ին, 25-ի և 26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
