Կատարի գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 54 մարդ:
Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։ Կան նաև անհետ կորած անձանց մասին հաղորդագրություններ։
«Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտու գործարաններից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվածների ընդհանուր թիվը 54 է, իսկ Լեխվիայի ներքին անվտանգության ուժերի որոնողական-փրկարարական խումբը, քաղաքացիական պաշտպանության հետ համատեղ, գործողություններ է իրականացնում 18 անհետ կորած անձանց գտնելու համար», — ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Ենթադրվում է, որ գազի վերամշակման գործարանում պայթյունը տեղի է ունեցել շահագործման սխալի պատճառով
