Սահմանադրական դատարանը 6 օր քննելով քաղաքական 7 ուժերի ներկայացրած դիմումները՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոշում կայացրեց մերժել դրանք։ Այս որոշումից հետո «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքը որոշեցին վերցնել մանդատները։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։
«Նենց շոկի մեջ եմ, ոչ մի կանխատեսելի բան տեղի չի ունենում Հայաստանի քաղաքական դաշտում։ Իրադարձությունները տարօրինակ հաջորդականությամբ են տեղի ունենում»,- կատակելով ասաց պատգամավորը։
Խոսելով ՍԴ որոշման մասին՝ պատգամավորն ասաց, որ իր տպավորությամբ՝ դրանք միտումնավոր շատ թույլ դիմումներ էին և հատուկ պարտվելու մտադրությամբ եկած քաղաքական թիմեր էին ու փաստաբաններ, կարծես հատուկ էին անում։
«Օրինակ՝ նրանք որպես վարչական ռեսուրս էին դիտարկել առողջության ապահովագրության համակարգը ներդնելը։ Ինչ էին ակնկալում ՍԴ-ից, երբ որ ասում էին՝ վերացրու խնդիրները, որոնք գոյություն են ունեցել, և նոր հավասար հնարավորություններով ընտրություն կազմակերպիր։ Սա նշանակում է՝ վերացնել առողջության ապահովագրության ռեֆորմը և նոր ընտրություններ կազմակերպել։ Մի բան, որ ՍԴ-ն իրավունք չունի անելու»,- նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան
