Եղանակը փոխվում է․ սպասվում են ամպրոպ, ուժեղ քամի և ջերմաստիճանի տատանումներ

Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, ինչպես նաև 12-13-ը՝ կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հուլիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարեւմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ կանխատեսվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 11-15-ին, առավելապես երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2–3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4–5 աստիճանով, իսկ հուլիսի 13–14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում հուլիսի 11-ի ցերեկը և 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին մայրաքաղաքում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում