Այսօր շրջայց եմ կատարել Գյումրու Շիրակացու փողոցում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքները։ Պատասխանատուների հետ քննարկել ենք շինարարական աշխատանքներին առնչվող հարցեր։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
«ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը։ Քաղաքի ճանապարհաշինական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է տարեկան շուրջ 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի իրականացում, իսկ ընթացիկ տարում՝ շուրջ 15 կմ ճանապարհահատվածների միջին նորոգում։ Շիրակացու փողոցի հիմնանորոգումը ևս այս կարևոր ծրագրերի շրջանակում է։ Մեր նպատակը ոչ միայն ճանապարհների վերականգնումն է, այլև անվտանգ, հարմարավետ և երկարաժամկետ շահագործման համար նախատեսված որակյալ ենթակառուցվածքների ստեղծումը։
