Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 21-ին՝ ժամը 20։05-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծովակ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող անասնակերի փայտաշեն պահեստում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։09-ին, մարվել՝ հուլիսի 22-ին, ժամը 00։45-ին։ Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Կիսվել սոց․ ցանցերում