Ռուսական միջազգային դրամական փոխանցումների «Զոլոտայա Կորոնա» («Золотая Корона» ) ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանից Վրաստան, Հայաստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ դրամական փոխանցումներ կատարելը։ Այս մասին հայտնել է «Կոդ Դուրովա» Telegram ալիքը։ Լրատվամիջոցը ենթադրում է, որ սահմանափակումները կապված են հուլիսի 23-ին ուժի մեջ մտած եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի հետ։
Current Time-ը հաստատում է, որ «Զոլոտայա Կորոնա» հավելվածն այլևս թույլ չի տալիս դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի օգտատերերի համար նախկինում հասանելի շատ երկրներ։ Ծառայությունն այժմ դրամական փոխանցումներ է առաջարկում միայն չորս ուղղություններով՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան և Ղրղզստան։
Հուլիսի 23-ին ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Ցանկին ավելացվել է 218 նոր կետ՝ 48 ֆիզիկական և 170 իրավաբանական անձինք։ Մասնավորապես, ԵՄ-ն սառեցրել է 94 բանի և խոշոր ֆինանսական հաստատությունների ակտիվները և ընդլայնել գործարքների արգելքը՝ ներառելով ևս 33 ռուսական վարկային հաստատություն։ Պատժամիջոցների ցանկում ավելացվել է նաև «Վճարային կենտրոն» կազմակերպությունը՝ «Զոլոտայա Կորոնա» վճարային համակարգի օպերատորը։
