Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով տարածքում հրդեհ է բռնկվել։ Ըստ ռուսական կողմի՝ ուկրաինական հարվածի հետևանքով տուժածներ չկան։
Նշվում է, որ Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը չի տուժել, սակայն աշխատանքը ժամանակավոր սահմանափակվել է։
