Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ հետաձգվել է:

Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» օդանավակայանից:

Ուշացումով սպասվում է 6 չվերթ Ռուսաստանից՝ Նիժնի Նովգորոդից, Կազանից, Եկատերինբուրգից, ինչպես նաև երեք չվերթ` Մոսկվայից: Հետաձգվել են նաև Թել Ավիվից, Տիվատից և Շարմ Էլ Շեյխից եկող չվերթերը:

Կիսվել սոց․ ցանցերում